Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Dota 2 հայաստանյան առաջնությունն ավարտվեց․ հայտնի են հաղթողները

Բիզնես Կարևոր լուրեր
ZN6A9e740

Կիբեռսպորտը Հայաստանում զարգացնելու նպատակով BetConstruct ընկերութան աջակցությամբ ապրիլի 5-ին մեկնարկած Dota 2 խաղի հայաստանյան առաջնությունն ավարտվեց։ 4 օր տևած մրցապայքարի արդյունքներն ամփոփվեցին ապրիլի 8-ին Betconstruct ընկերության գլխավոր գրասենյակում։ Առաջնությանը մասնակցում էին 16-27 տարեկան եիրտասարդներից կազմված թիմեր։ Այս տարի  Dota 2-ի մրցաշարի մրցանակային ֆոնդը 1 մլն դրամ էր։ Խաղային երկարատև և բարդ փորձությունները հաղթահարելուց հետո՝ մասնակից 12 թիմից առանձնացան լավագույն 4-ը։ Մրցանակային 4-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար՝ Team NWE  և RipFawl թիմերը: Չեմպիոնությանը ընդամենը մեկ քայլ պակասեց No Excuses-ին․ թիմը գրավեց երկրորդ հորիզոնականը։ Dota 2-ի հայաստանյան առաջնության հաղթող ճանաչվեց Fire Fist-ը՝ արժանանալով 500 000 դրամ մրցանակին։ Betconstruct ընկերությունը կշարունակի իրականացնել նմանատիպ մրցաշարեր՝ արդեն ավելի մեծ մրցանակային ֆոնդով։