Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՊ անդամները ազատ են արձակվել

Քաղաքականություն
im-qayly

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Վարսենիկ Ուզունյանը և Բաբկեն Գրիգորյանը ազատ են արձակվել։ Մեզ հետ զրույցում փոխանցեց ՔՊ անդամ Վահան Կոստանյանը։ «Բերման ենթարկվելուց երկու ժամ հետո նրանք ազատ են արձակվել։ Ձերբակալվել էին փողոցում իրազեկման ակցիա՝ «Քայլ արա» գրաֆիտի անելու համար»,- նշեց Վահան Կոստանյանը։ Հիշեցնենք, որ  Վարսենիկ Ուզունյանը և Բաբկեն Գրիգորյանը բերման էին ենթարկվել գիշերը 12։00-ի սահմաններում։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամներ և «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության ակտիվիստներ ևս ժամանակ առ ժամանակ բերման էին ենթարկվում փողոցներում գրաֆիտի անելու համար, այնուհետ ազատ արձակվում։