Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Ակցիա. Քաղաքացիները հրաժեշտ են տալիս Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
30515760_1787018301361594_6426069874308546560_o

Ապրիլի 10-ից 13-ը Երևանի վարչական շրջաններում հավաքներ են լինելու «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները և «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները ապրիլի 10-ից 13-ը մայրաքաղաքի վարչական շրջաններում ակցիաներ են անելու, որոնցից յուրաքանչյուրին հաջորդելու է երթ դեպի Ազատության հրապարակ. «Բոլորս պիտի մասնակցենք այդ հավաքներին, որպիսզի մարդիկ իմանան, թե ինչ վտանգի առաջ է կանգնած մեր երկիրը»,- ասաց ճակատի անդամ Պետրոս Մակեյանը: Անդրադառնալով նախորդ հանրահավաքի ընթացքում արված այն հայտարարությանը, ըստ որի մարտի մեկի գործոց պիտի հանրային դատավարություն լինի՝ Պետրոս Մակեյանը հույս հայտնեց, որ մինչև ապրիլի 17-ը հնարավոր կլինի այնպիսի իրավիճակ ստեղծել, որ դատավարությունը ընթանա սովորական՝ դասական պայմաններում: Հավաքի ավարտին սովետական անիմացիայի ամենահայտնի հերոսներից մեկը՝ «Չեբուրաշկան» ՝ ներկայացնելով Սերժ Սարգսյանի վերջին տասը տարիների գործունեությունը,  ընթերցեց նրա հրաժեշտի ճառը: Այժմ հանրահավաքի մասնակիցերը երթով անցնում են Մաշտոցի պողոտայով: