Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանին» Սերժ Սարգսյանին մեղադրում է պետական դավաճանության մեջ (տեսանյութ)

Քաղաքականություն
Regionյկ-Cadpture

Զարուհի Փոստանջյանը ցավում է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Արմեն Սարգսյանին համարում է լեգիտիմ նախագահ. «Նրանք, ովքեր այսպիսի հայտարարություն են անում, բռնակալական խմբի հաճախորդներ են»: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը քիչ առաջ հանցագործության մասին հաղորդագրություն ներկայացրեց ՀՀ դատախազություն՝ Սերժ Սարգսյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ: Նրա խոսքով՝ վերջինս հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատշաճ կերպով չի իրականացրել, որի արդյունքում մենք ունեցել ենք տարածքների և մարդկային կորուստներ:  Փոստանջյանը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը բազմիցս յուրացրել է ժողովրդի իշխանությունը, հազարավոր քաղաքացիներ հետապնդվել են նրա կողմից: Տարբեր պաշտոններ ստանձնելով՝ բազմաթիվ քաղաքացիների վերաբերյալ նա «դոսիե» է հավաքել, որն օգտագործել է իր ղեկավարման տարիներին: «10 տարիների նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանը կուտակել է բազմամիլիարդ պարտքեր, գաղթել են բազմահազար քաղաքացիներ: Մենք պահանջում ենք, որ հարուցվի քրեական գործ, նրան կալանավորեն և պահեն «Վարդաշեն» ՔԿՀ-ում»,- ասում է նա: Տիկին Փոստանջյանը Սերժ Սարգսյանի՝  ազատության մեջ մնալը համարում է վտանգավոր՝  ազգի և պետականության համար: «Եթե մնա ազատության մեջ, շարունակելու է իր կործանարար գործունեությունը»,- ընդգծում է նա: