Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր

Պաշտոնական
31404_b

Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի և Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: