Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Ալթունյանը չգիտի՝ կվերընտրվի, թե՝ ոչ (տեսանյութ)

Քաղաքականություն
Levon-Altunyan

ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը չգիտի՝ կվերընտրվի որպես նախարար, թե՝ ոչ։ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ գնում է աշխատանքի որպես ժամանակավոր պաշտոնակատար։ «Պլանները կան, գերակա խնդիրները կան, և ընդհանրապես տարբերություն չկա, թե ով դրանք կյանքի կկոչի։ Ես այդ ուժն ունեմ»։ Լրագրողների այն դիտարկմանը, որ Լևոն Ալթունյանն ամենաքննարկվող նախարարներից էր՝ առողջապահական համակարգում իրականացրած ծրագրերի պատճառով, նախարարը չցանկացավ մեկնաբանել։ «Դրական արդյուքները պետք է գնահատեն ղեկավարները և ժողովուրդը»,- ամփոփեց Լևոն Ալթունյանը։