Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Եթե առաջադրվեց, կնշանակի՝ հանրային բողոքը թույլ է եղել. Լևոն Բարսեղյան (տեսանյութ)

Քաղաքականություն
30572049_1643919199055719_8gg744493353833332736_n

Առաջիկա 8 օրերի ընթացքում Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը կանխելու փորձեր են արվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին քաղքագետ Արմեն Գրիգորյանը և Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: «Իշխանությունը միշտ պատկանում է ժողովրդին և երբեք չի պատկանում Շարմազանովին կամ իր ընկերներին, և ժողովուրդը ցանկացած պահի կարող է պարտադրել այլ քաղաքական ուղղություն: Քանի որ Սերժ Սարգսյանն իշխանությունը վայր է դրել 8 օրով, հենց այդ շրջանակում էլ գործողությունների մեկնարկ կտրվի: Փորձ կկատարվի այդ 8 օրերի ընթացքում կանխել նրա վարչապետ դառնալը»,- նշեց Արմեն Գրիգորյանը: Լևոն Բարսեղյանը շնորհավորեց ժողովրդին Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի առթիվ: «Շնորհավորանքը ձևական չէ: Մեզ ցավոք չհաջողվեց հանել Սերժ Սարգսյանին իշխանությունից մինչև այս ժամկետին հասնելը իր կատարած չարագործությունների և հանցանքների համար: Ես հասկանում եմ ժողովրդի կասկածամտությունը, Սերժ Սարգսյանը մի պատրվակ կգտնի, որպեսզի նորից պահի իշխանությունն անձամբ իր ձեռքում, բայց վստահ չեմ, որ նույնիսկ այս պահին ինքը համոզմունք ունի, որ դա անելու է: Եթե առաջադրվեց, կնշանակի՝ հանրային բողոքը թույլ է եղել: Այս բոլոր շարժումները նպատակ ունեն հանրությանը հիշեցնելու, թե ով է Սերժ Սարգսյանը, ինչպիսի վնասներ է տվել Հայաստանի Հնարապետությանը»,- ասաց Լևոն Բարսեղյանը: