Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեխնիկական պարտությունից մինչեւ 40 հազար տուգանք

Սպորտ
sport-hff-karg-6.04

Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Ըստ  ընդունած որոշումների, Գյումրիի «Շիրակ» ակումբը 30 հազար դրամով տուգանվել է, քանի որ «Փյունիկի» հետ տնային խաղին թիմի դարպասապահի մարզաշապիկի գույնը համընկել է մյուս ֆուտբոլիստների մարզաշապիկների գույնի հետ: Ակումբը ֆեդերացիային պետք է վճարի նաեւ եւս 20 հազար դրամ, քանի որ չի նկարահանել առաջին խմբի «Գանձասար-Կապան-2» - «Շիրակ-2» հանդիպումը: Կոմիտեի ուշադրության կենտրոնում բոլորից շատ հայտնվել էր առաջին խմբի «Արարատ-Մոսկվա» - «Լոռի» հանդիպումը: Նախախաղային խորհրդակցությանը ոստիկանության ներկայացուցիչ չլինելու համար «Արարատ-Մոսկվա» ԲԲԸ-ն տուգանվել է 10 հազար դրամով, բացի այդ որակազրկված ֆուտբոլիստ խաղացնելու համար տանտերերի թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն, իսկ նույն ակումբը տուգանվել է 30 հազար դրամով: Ի դեպ, չհայտավորված ֆուտբոլիստ է խաղացրել նաեւ «Գյումրի-աղջիկներ-1» թիմը, որի համար նրան տեխնիկական պարտություն է գրանցվել, գլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանը պայմանական որակազրկվել է մինչեւ մայիսի 30-ը, իսկ «Տրիբունա» ՀԿ-ն տուգանվել է 40 հազար դրամով: