Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոնալդուն 23 տարեկան մարզիկի է հիշեցնում

Սպորտ
sport-ronaldo-1

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուն թեեւ 33 տարեկան է, սակայն ունի 23 տարեկան մարզիկի կենսաչափական տվյալներ: Նման հետեւության են հանգել ակումբի բժիշկները, որոնք վերջերս մանրազննին ուսումնասիրել են ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակը: Պարզվում է, որ հարձակվողն ունի 7 տոկոս տարանջատված ճարպ, իսկ նրա մարմնի 50 տոկոսը կազմում է մկանային զանգվածը: Երեսուն տարեկանից անց մարզիկների մոտ դա սովորաբար լինում է համապատասխանաբար 11 եւ 46 տոկոս: Բժիշկների կարծիքով, հենց Ռոնալդուի նման կենսաչափական տվյալներն են նրան հնարավորություն տվել ակրոբատիկ ցատկ կատարել եւ մկրատաձեւ հարվածով գրավել «Յուվենթուսի» դարպասը: Beinport- ի վերլուծաբանները հաշվել են, որ պորտուգալացին այդ դրվագում գնդակին հարվածել է 2 մետր 30 սանտիմետր  բարձրության վրա: Ռոնալդուի հասակը 1,87 մետր է: Ի դեպ, ֆուտբոլիստն այդ ցուցանիշով անձնական ռեկորդը սահմանել է 2013 թվականին, երբ չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Յունայթեդին» գլխով գոլ էր խփել 2 մետր 90 սանտիմետր բարձրությունից: