Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի առաջիկա խաղին (տեսանյութ)

Սպորտ
a1miki-3

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի առաջնության «Սաութհեմփթոնի» հետ առաջիկա հանդիպումը: Այդ մասին ասել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:   «Մխիթարյանը ծնկի հետ խնդիր ունի: Դեռ չգիտենք վնասվածքի լրջությունը, սակայն նա բաց կթողնի կիրակի օրվա հանդիպումը», - այս գիշեր կայացած Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Արսենալ» - ԲԿՄԱ խաղից հետո նշել է ֆրանսիացի մասնագետը:   Հիշեցնենք, որ հանդիպման 58-րդ րոպեին մոսկվացիների պաշտպան Ալեքսանդր Շեննիկովը կոպիտ հնարքով կանգնեցրել է Հենրիխ Մխիթարյանի առաջխաղացումը, որի համար ստացել է դեղին քարտ: Երեք րոպե հետո մեր ֆուտբոլիստը ստիպված խնդրել է փոխարինում կատարել: