Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
942399294

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում ընդունեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին եւ հաղթեց խոշոր 4:1 հաշվով: Տանտերերի կազմում երկուական գոլ խփեցին Արոն Ռեմսին ու Ալեքսանդր Լյակազետը, իսկ հյուրերից աչքի ընկավ Ալեքսանդր Գոլովինը: «Արսենալի» մեկնարկային կազմում հայտավորված Հենրիխ Մխիթարյանը, մասնակցեց մինչեւ 61-րդ րոպեն, որից հետո ստիպված փոխարինվեց, քանի որ դրանից երեք րոպե առաջ ԲԿՄԱ-ի պաշտպան Գեորգի Շեննիկովը կոպիտ էր խաղացել նրա դեմ եւ վնասվածք էր հասցրել: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին, Մոսկվայում: Հաջորդ փուլ մտնելու համար ԲԿՄԱ-ին հարկավոր է տանել 3:0 կամ ավելի խոշոր հաշվով հաղթանակ: