A
A
Ուղիղ. «Արսենալ» - ԲԿՄԱ. Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի խաղին (տեսանյութ)
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլում այսօր Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Թիմերն արդեն հրապարակել եմ կազմերը: «Արսենալում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է մեկնարկային 11 խաղացողների թվում:
«Արսենալ» - ԲԿՄԱ հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 23:05-ին: Հանդիպման գլխավոր մրցավարն է չեխ խաղավար Պավել Կրալովեցը:
Բուքմեյքերները խաղի բացահայտ ֆավորիտ են համարում «Արսենալին», որի հաղթանակը կազմում է 1,35 գործակից՝ ԲԿՄԱ-ի 10,50-ի դիմաց:
Ֆուտբոլասերները հանդիպումն ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: