A
A
Լեւոն Արոնյանն ու Վաշյե-Լագրավը գրոսմայստերական ոչ-ոքի արեցին (տեսանյութ)
Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic շախմատային խոշոր մրցաշարում այսօր կայացան 5-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Կողմերը շատ արագ խաղարկեցին պարտիայի սկիզբը, փոխանակեցին գլխավոր ֆիգուրները եւ արդեն 36-րդ քայլում կրկնեցին դիրքը: Այդպիսով, գրանցվեց գրոսմայստերական ոչ-ոքի: Լեւոն Արոնյանը վաստակեց 3, իսկ Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ 3,5 միավոր: Հաջորդ 6-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով արդեն կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, որը 2,5 միավոր ունի եւ դեռեւս շարունակում է գերմանացի Գեորգ Մայերի հետ պարտիան: