Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻմՔայլը օր 5-րդ. Թեժ լեռ. գիշերային միջադեպ ճամբարում (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled1-5

5 թարմ հաց, 1 կգ կտրտած պանիր եւ մեկ շիշ կոնյակ. «Իմ քայլը» արշավի մասնակիցներին առավոտյան անակնկալ էր սպասվում: Գիշերը՝մոտավորապես ժամը 3-ին, անհայտ անձը մուտք է գործել ճամբարի տարածք եւ դրել մի տոպրակ: Առավոտան ուսումնասիրելով տոպրակը հայտնաբերել են 5 թարմ հաց , 1 կգ կտրտած պանիր եւ մեկ շիշ կոնյակ: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց անհայտ անձին, որ չի արթնացել իրենց եւ արագ հեռացել է: «Հաճելի միջադեպ է տեղի ունեցել»: Վանաձոր եւ Դիլիջան քաղաքների միջակայքում՝ Թեժ լեռ կոչվող տարածքի մերձակայքից ուղիղ եթերի ընթացքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  քաղաքացիներին   խնդրեց սնունդ չբերել, քանի որ  բավականին սնունդ է հավաքվել: «3 երշիկ, երկու տուփ քաղցրավենիք ենք նվեր ստացել, ողջ սննդամթերքը չենք կարողանում սպառել: Մնում է,  բավականին լավաշ եւ պանիր ունենք, մտածում ենք, ոնց անենք,  որ չփչանա: Կամ միացեք մեզ եւ օգնեք այդ մթերքները սպառելու հարցում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:  Դեռ  մարտի 31-ից Գյումրու Վարդանանց հրապարակում տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։ «Արեք ձեր քայլը, Սերժ Սարգսյանը կանի իր հետ քայլը, ՀՀԿ-ն կանի իր հետ քայլը, կոռուպցիան կանի իր հետ քայլը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:    Արշավի 14 օրերի ընթացքում  մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը  են անցնելու քայլելով: Քայլելով Հայաստանի քաղաքներով՝ նրանք կկատարեն շուրջ 300 հազար քայլ՝ լինելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում եւ ապրիլի 13-ին ժամը 18։30 Ազատության հրապարակ, որտեղ կմեկնարկի հանրահավաք։ «Իսկ քաղաքացիներից 4 օր ենք անկնալում Ազատության հրապարակ գալու համար»,- ավելացրեց «Ելք» խմբակցության պատգամավորը: