Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործադիրի նիստը` ուղիղ (տեսանյութ)

Պաշտոնական
gov

Եվրադատարանի վճռի փոխհատուցում, անշարժ գույքի օտարում, հարկային արտոնություններ. Գործադիրի նիստը Ապրիլի 5-ը կառավարության հերթական՝ վերջին բաց նիստի օրն է. գործադիրի օրակարգում ներառվել է 35 հարց, որից 25-ը չզեկուցվող, 3-ը՝ գաղտնի: Գործադիրը՝ Մի շարք փոփոխություններ կանի նախկինում ընդունած մի շարք որոշումներում: 12 հազար եվրո կհատկացնի արդարադատության նախարարությանը՝ եվրադատարանում պարտված գործի համար: Համաձայնություն կտա Հայաստանի և Կոլումբիայի կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Թույլ կտա պետական գույք օտարել և մի քանի անշարժ գույք հետ վերացնել, նվիրաբերել, ամրացնել: Մի շարք ընկերությունների ապրանք ներմուծելիս հարկային արտոնություններ կտա: