Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանի ըմբիշներին թույլ չեն տվել մեկնել ԱՄՆ

Սպորտ
a1borba-5.04.

Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:   «ԱՄՆ դեսպանատանը մեզ չգրանցեցին հարցազրույցի, սակայն խորհուրդ տվեցին մեկնել Հայաստան եւ այնտեղ անցնել այդ գործընթացը: Մենք արդեն ժամանակ չունեինք դրա համար, բացի այդ թիմը կհայտնվեր այնպիսի վիճակում, որ պատրաստվելու փոխարեն ստիպված պետք է զբաղվեր մուտքի վիզայի հարցերով», - ասել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Ֆելդշերովը:   Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականին փոխարինելու է Մոնղոլիայի թիմը:   Ի դեպ, Իրանի հավաքականը նախապես հրաժարվել էր մեկնել ԱՄՆ: Իրանցիներին այդ մրցումներում փոխարինելու են Հնդկաստանի ըմբիշները:   Ազատ ըմբշամարտի 2018թ աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա ապրիլի 7-8-ը, ամերիկյան Իովա Սիթի քաղաքում: