Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Հոու Յիֆանի հետ

Սպորտ
a1aronyan-4.04.

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic մրցաշարի 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց չինուհի Հոու Յիֆանի հետ: Սպիտակներով հանդես եկող մեր գրոսմայստերը հենց սկզբից փորձեց տիրել նախաձեռնությանը, սակայն սեւերին հաջողվեց պահպանել հավասարակշռությունը: Արդյունքում, 39-րդ քայլին կողմերը երկրորդ անգամ կրկնեցին դիրքը եւ ոչ-ոքի խաղացին: Լեւոն Արոնյանը վաստակեց 2,5 միավոր եւ շարոնակում է համաքայլ ընթանալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Նիկիտա Վիտյուգովը, որոնք ունեն 3-ական միավոր: Վաղը նախատեսված 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հանդիպելու է  նրանցից մեկի՝ Վաշյե-Լագրավի հետ: