Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» վերջին մարզումն է անցկացրել ԲԿՄԱ-ի հետ խաղից առաջ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1arsenal

Լոնդոնի «Արսենալը» պատրաստվելով Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ առաջին հանդիպմանն այսօր անցկացրեց վերջին մարզումն խաղից առաջ:   Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, պարապմունքին մասնակցել են բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում դարպասապահ Պետեր Չեխը, ով թեթեւակի վնասվածք ունի, ինչպես նաեւ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որը իրավունք չունի մասնակցելու Եվրոպայի լիգայի խաղերին:   Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցել է մարզմանը եւ լիովին պատրաստ է վաղվա հանդիպմանը: «Զինագործները» մարզման ժամանակ 2 թիմի են բաժանվել և փորձել պարզել, թե որ թիմն է ավելի արագ: Սակայն Հենրիխ Մխիթարյանի թիմը պարտվել է: