Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲԿՄԱ-ն ուժեղ թիմ է». Հենրիխ Մխիթարյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
sport-miki-4.04.

Վաղը կայանալիք Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Արսենալ» - ԲԿՄԱ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին լոնդոնյան ակումբից մասնակցել են թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը եւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Եթե ԲԿՄԱ-ն քառորդ եզրափակիչում է, ուրեմն ուժեղ թիմ է: Այն բավական փորձառու է, քանի որ հանդէս է եկել չեմպիոնների լիգայում: Մենք պետք է միասնական լինենք, որպեսզի կարողանանք հաղթանակ տանել: Մեր նպատակն է հնարավորին հեռու գնալ մրցաշարում: Սակայն չեմ կարծում, որ մեր ողջ ուժերը պիտի կենտրոնացնենք Եվրոպայի լիգայում, քանի որ դեռ խաղեր ունենք Անգլիայի Պրեմիեր լիգայում», - հանդիպման մասին ասել է մեր ֆուտբոլիստը: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը շեշտել է, որ իրենց մրցակիցը շատ լավ է խաղացել նախորդ փուլում. «Երբ առաջին հանդիպումն անցկացնում ես սեփական դաշտում, մի փոքր դժվար է կողմնորոշվել, թե ինչն է կարեւորը: Նման դեպքերում հարկավոր է եւ լավ պաշտպանվել, եւ լավ հարձակվել: Որքան հեռու ես գնում մրցաշարում, այնքան շատ ես ցանկանում շարունակել ճանապարհը: Իմ կարծիքով, երկու թիմերը հավասար շանս ունեն այս փուլում», - լրագրողներին պատասխանել է ֆրանսիացի մասնագետը: Հիշեցնենք, որ «Արսենալ» - ԲԿՄԱ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 5-ին, Երեւանի ժամանակով 23:05-ին: