Ուղիղ. «Գանձասար-Կապան» - «Արարատ». Մրցում են առաջատարն ու հետնապահը (տեսանյութ)
Այսօր կկայանա ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրը:
Առաջինը հարաբերությունները կպարզեն «Գանձասար-Կապանն» ու «Արարատը»: Խաղը տեղի կունենա «Բանանցի» մարզադպրոցի արհեստական խոտածածկով խաղադաշտում: Կապանյան ակումբը 31 միավորով «Շիրակի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը, իսկ ահա «Արարատը» 13 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Թիմերն արդեն հրապարակել են հանդիպման հայտացուցակները: Հյուրերը հանդես կգան այսպիսի կազմով. մեկնարկային՝ Անդրիա Դրագոեւիչ, Վարդան Արզոյան, Ալան Պիրես Գրացա, Գորան Օբրադովիչ, Ռաֆայել Սաֆարյան, Վահե Չոփուրյան, Յուրի Գարեգինյան, Ռուսլան Ավագյան, Գոռ Պողոսյան, Դավիթ Մինասյան, Անդրանիկ Քոչարյան: Պահեստայիններ՝ Արման Մելիքսեթյան, Օդիլսոն Սիլվա Կոստա, Սերգեյ Մկրտչյան, Գեւորգ Օհանյան, Գարեգին Կիրակոսյան, Օրբելի Համբարձումյան, Վոլոդյա Սամսոնյան:
«Գանձասար-Կապանի» կազմը տես լուսանկարում:
«Գանձասար-Կապան» - «Արարատ» հանդիպումը կմեկնարկի ժամը 13:00-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են դիտել նաեւ մեր կայքէջում:
