Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեւոն Տեր-Պետրոսյանը ռուսական մամուլում» ռուսերեն ժողովածուն. ilur.am

Քաղաքականություն
15227766548988

Ռուսաստանյան «Ազատական առաքելություն» («Либеральная миссия») հիմնադրամը հրատարակել է «Լեւոն Տեր-Պետրոսյանը ռուսական մամուլում» գիրքը (Левон Тер-Петросян в российской прессе, «Либеральная миссия», Москва, 2018, 408 էջ)։ Ժողովածուն նվիրված է Բորիս Ելցինի եւ Եգոր Գայդարի հիշատակին։ Ստորեւ հրատարակում ենք Դավիթ Պետրոսյանի առաջաբանի հայերեն թարգմանությունը։ Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն ժողովածուն, որը կազմված լինելով Հայաստանի Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 70-ամյա հոբելյանի առթիվ, սակայն տեխնիկական պատճառներով հրատարակվելով որոշ ուշացումով, ընդգրկում է նրա ելույթներն ու հարցազրույցները, նաեւ հոդվածներ նրա մասին եւ մի շարք այլ նյութեր՝ կապված նրա հասարակական-քաղաքական եւ գիտական գործունեության հետ: Նյութերը ներկայացված են ժամանակագրական կարգով եւ բովանդակային իմաստով պայմանականորեն կարող են դասակարգվել մի քանի թեմատիկ բաժինների, որոնք են՝ — նրա իշխանության սկզբնական ժամանակաշրջանը (1990–1991 թթ.). այստեղ ընդգրկված են Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ եղած շրջանի նյութերը. — 1992–1995 թթ.՝ Հայաստանի անկախություն ձեռքբերելուց հետո առաջին փուլը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, էներգետիկ ճգնաժամի եւ հաղորդակցության ուղիների շրջափակման, տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների առավել սուր շրջանը. — 1996–1998 թթ.՝ նախագահական երկրորդ ժամկետը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին հանգեցրած պատճառներն ու շարժառիթները. — վերադարձ ակտիվ քաղաքական կյանք (սկսած 2007 թվականից՝ մինչ օրս):

 
Դավիթ Պետրոսյան Անկախ լրագրող Նյութի մանրամասները կարդացեք ilur.am–ի կայքում