Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդ. Մարուքյանի հոդվածը չի նշանակում, թե նա չի լինելու Ազատության հրապարակում» (տեսանյութ)

Հասարակություն
Untitled

«Իմ քայլը» երթով, ՔՊ անդամների և Նիկոլ Փաշինյանի հետ միասին  Սպիտակից շարժվում են Վանաձոր։ Ճանապարհին պատասխանելով լրագրողների հարցերին Փաշինյանն ընդգծեց՝ իրենց արշավը ուղղված է մարդկանց դուրս հանելու հուսահատությունիից և պայքարելու Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու դեմ։ «Եթե Ազատության հրապարակում քաղաքական պրոցեսներ ընթանան, «Ելք» դաշինքի մնացած անդամները այդ քաղաքական պայքարին կմիանան և կաջակցեն։ Ես հույս ունեմ, որ Էդմոն Մարուքյանի այսօրվա հոդվածը հրաժարում չէ այդ տեսակետից և դիրքորոշումից»,- ասաց Փաշինյանը։ «Եթե քաղաքացին իր կամքը ցույց տա Ազատության հրապարակում, ապա մենք կհասնենք մեր արդյունքին։ Անկախ նրանից, ովքեր են մասնակում մեր քայլերթին թե ոչ, ամեն դեպքում թող մասնակցեն ապրիլի 13-ի հանրահավաքին, որը  մեկ օրով չի ավարտվելու, այն շարունակական է լինելու՝ առնվազն մինչև ապրիլի 17-ը։ Պետք է մեր ուժերով կասեցնենք Սերժ Սարգսյանի վերարտադրությունը  որպես վարչապետ։ Պետք է լինեն 100 հազարավոր քաղաքացիներ որպեսզի կանխենք Հայաստանի ադրբեջանացումը»։ Փաշինյանը նաև մանրամասնեց, որ ապրիլի 13-ին  կշարժվեն  Ազատության հրապարակ։ Գուցե մարդիկ Երևանի մատույցներում միանան իրենց։ «Մարդկանց մասնակցության չափն է կարևոր։ Կախված քաղաքացիների ներկայությունից՝ կընտրենք որևէ տարբերակ մեր գործողություններից։ Ես չեմ բացառում, որ մեր գործիքակազմի մեջ մտնում են փողոցների, շենքերի շրջափակումը, բայց կլինենք բռնությունից զերծ։ Մարդկանց ցանկացած թվի դեպքում ունենք մտադրություն։ Մեր քայլարշավը ուղղված է քաղաքացիների ինքնավստահությունը և ինքնագնահատականը մեծացնելու։ Մեր շփումը ցույց է տալիս, որ մարդիկ հուսահատված են և կոտրված։ ես հույս ունեմ՝ այս քայլարշավում մարդկանց տրամաբանությունը կփոխվի»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ եթե իրենց սպասվում է 0 արդյունք, ապա դա պետք է ուրախացնի Էդուարդ Շարմազանովին, սակայն ինքը վերջինիս ուրախ չի տեսնում։  Անդրադառնալով «Ելք» դաշինքում երեք կուսակցությունների անհամաձայնությանը՝ Փաշինյանն ընդգծեց. «Մեր հիմնական խնդիրն է համաձայնություն ունենալ քաղաքացիների հետ, իսկ գործընկերների հետ համաձայնություն ձեռք բերել կստացվի»։ Մանրամասնելով գործողությունների պլանը՝ Փաշինյանը նշեց, որ եթե մեծաքանակ ժողովուրդ հավաքվի Ազատության հրապարակում և կանխվի Սերժ Սարգսյանի առաջադրումը, ապա պետք է տեղի ունենա վարչապետի ընտրությունների երկրորդ փուլ, այդ ընթացքում բոլորը՝ այդ թվում խորհրդարանական մեծամասնությունը, ընտրության առաջ է կանգնում՝ կամ ընտրել որևէ վարչապետ, կամ տեղի է ունենում օրենքի ուժով արտահերթ խորհրդարանական ընտրություններ։