Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոնա Պողոսյանին 4 տարվա որակազրկում է սպասում. Արեգ Հովհաննիսյան

Սպորտ
sport-doping

Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը մեկնաբանելով ծանրորդ Սոնա Պողոսյանի մոտ արգելված խթանիչ հյատնաբերելու փաստը, «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց, որ շատ լուրջ պատժամիջոց է սպասվում մարզուհուն: «Եթե դոպինգ ստուգման արդյունքը հաստատվի, իսկ դա ավելի հավանական է, ապա Սոնա Պողոսյանը նվազագույնը կորակազրկվի չորս տարով, քանի որ այն նյութը, որը հայտնաբերել են նրա արյան մեջ, դասվում է ուժեղ խթանիչների թվին», - տեղեկացրեց մասնագետը: Ըստ Արեգ Հովհաննիսյանի, 20 օր հետո հավանաբար հայտնի կդառնա դոպինգ ստուգման վերջնական արդյունքները, որից հետո պարզ կդառնա, թե ինչ է սպասվում մեր ծանրորդին: Հիշեցնենք, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի տվյալներով Սոնա Պողոսյանի դոպինգ ստուգումներից մեկը դրական արդյունք է տվել եւ նրա արյան մեջ հայտնաբերվել են պեպտիդ հորմոններ ու նմանատիպ այլ նյութեր: