Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ նախագահը տեսակցել է վիրավորներին (տեսանյութ)

Հասարակություն
Untitl4ed66

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն անձամբ էր այցելել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ տեղեկանալու մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթյունից տուժածների վիճակի մասին: Արդեն լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ վիրավորների վիճակն արդեն կայուն է. «Բարեբախտաբար, երեխաների վիճակը միջին ծանրության է։ Միայն մի երեխայի վիճակն էր ծանր։ Վիրահատությունը կավարտվի, նրան կբերեն պալատ։ Նա բավականին մեծ վնասվածք է ստացել ազդրի վերին հատվածում. մկանները վնասվել են, բայց, լավ է, որ ոսկորը չի վնասվել, ամբողջը վերականգնել են: Այս պահին մյուս բոլորի վիճակը ստաբիլ է»։ Նա եւ Սուրբ Ատվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հիվանդանոց էին եկել նախեւառաջ՝ որպես մանկաբույժներ, սակայն ծանոթանալով իրավիճակին՝ հասկացել են, որ իրենց կարիքը չի զգացվում՝ ամեն ինչ արվել է վիրավորներին օգնելու համար. «Եկանք տեսանք, որ ամեն ինչ նորմալ է»։             Իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Մինասյանն իր հերթին ասաց, որ ծանր վիճակում գտնվող երեխայի վերքը կարվել է. «Բոլոր տուժածների մոտ բեկորային վնասվածքներ են»։