Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բուրգեր Քինգ»-ում պայթյուն է տեղի ունեցել, կա 8 տուժած. գրեթե բոլորն անչափահասներ են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
default

22.00  Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունի հետևանքով Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից՝ հավելելով, որ մնացած 7-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր։ «Մեզ մոտ տեղափոխվածները գրեթե բոլորն էլ անչափահաս են՝ 6, 8, 19, 16, 15, 14, 15 և 25 տարեկան։

Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է և հենց այս պահին վիրահատում են»,- ընդգծեցին ԲԿ-ից։ Երեխային, ով ունի կոնքազդրային հոդի հատվածում շատ մեծ վնասվածքներ, վիրահատում են միկրովիրաբույժները և վնասվածքաբանները։

------------ 21.40 Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժածների թիվը դեռ նախնական է: Այս մասին հայտնեց  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը։ Ավելի ուշ կհրապարկվեն նրանց անունները: Տուժածների թվում կան նաեւ երեխաներ:  ------------

21.19 Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 9 տուժած (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

.....................

 

 
 
 
https://youtu.be/e5toXnLlOKM