Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյան Անանդին պարտադրեց կիսել միավորը

Սպորտ
a1chess-aronyan-4

Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic շախմատի մրցաշարի 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ։ Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը զգուշավոր մարտավարություն ընտրեց եւ հենց սկզբից ամուր պաշտպանություն կառուցեց թիկունքում: Սպիտակները չկարողանալով հասնել դիրքային առավելության, 31-րդ քայլին կրկնեցին քայլերը եւ ստիպված կիսեցին միավորը: Լեւոն Արոնյանը վաստակեց 2 միավոր եւ հավասարվեց Նիկիտա Վիտյուգովին, որը դեռ շարունակում է իր պարտիան: Վիշվանաթան Անանդը մեկ միավորով առայժմ զբաղեցնում է 6-րդ տեղը: Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ ապրիլի 4-ին նախատեսված 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի աշխարհի ուժեղագույն շախմատիստուհու՝ Հու Յիֆանի հետ: