A
A
Ուղիղ. Անանդ – Արոնյան. շախմատիստների 88-րդ հակամարտությունը (տեսանյութ)
Բադեն-Բադենում շարունակվող GRENKE Chess Classic շախմատային մրցաշարում այսօր կկայանա 3-րդ տուրը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Երկու տուրից հետո մեր շախմատիստն ունի 1,5 միավոր, իսկ հնդիկ գրոսմայստերը՝ 0,5: Կողմերը մինչ այսօր իրար հետ հանդիպել են 87 անգամ: Լեւոն Արոնյանը տարել է 23 հաղթանակ, կրել՝ 15 պարտություն: Դասական շախմատում մեր շախմատիստը վերջին անգամ Վիշվանաթան Անանդին հաղթել է 2015 թվականին, հենց GRENKE Chess Classic մրցաշարում: Վիշվանաթան Անանդի եւ Լեւոն Արոնյանի թվով 88-րդ հանդիպումը կսկսի ժամը 17:00-ին: Շախմատասերները պարտիայի ընթացքին կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում: