Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իջեւան-Ալավերդի՝ կամազով (տեսանյութ)

Հասարակություն
IMG_7376

Առաջիկայում չեն  բացառվում թռիչքներ  Ենոքավանից Երեւան՝ ուղղաթիռներով։ «Էնպես չի, որ թրոլինգ ենք արել: Առաջին խնդիրը, որի վրա աշխատում ենք ու որի աշխատանքների ավարտը կլինի մինչեւ տարեվերջ, դա Ենոքավանի զարգացման ծրագիրն է, որը կտա ընդհանուր պատկեր: Ընդհանուր մակետ կլինի ենոքավանի տարածքի, որտեղ նշված կլինի՝ այստեղ կլինի օդանավակայան, այստեղ մեքենաների կայանատեղի, այստեղ հյուարնոց, այստեղ մսի արտադրության կետ, կաթի վերամշակման կետ եւ այլն»,- լրագորղների հետ զրույցում ասաց «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը: Արդեն 2-րդ անգամ «Յելլ Էքսթրիմ Պարկ»-ը Արցախի Հանրապետության հետ համատեղ այստեղ կիրականցնի «Արցախ Էյր Ֆեստ փառատոնը, որի ընթացքում Ստեփանակերտի օդանավակայանից կլինեն առանց կանգառի՝ նոն ստոպ, զբոսաշրջային թռիչքներ երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով կամ օդապարիկով. «Մենք մեր հիմնական շեշտադրումը դնում ենք փոքր ավիացիայի վրա. մենք ոչ իրավասու ենք, ոչ էլ ունակ ենք, ոչ էլ փող ունենք բոինգ առնենք ու ԵրեւանՍտեփանակերտ վայրէջք կատարենք: Երկու օր առաջ օդանավակայանի մասին նշանը տեղադրեցինք, մի քիչ հումոր արեցինք, որ Ստեփանակերտ-Ենոքավան առաջին չվերթն իրականացվեց, սակայն ամեն մի հումորի մեջ կա ճշմարտություն»: Մինչ կսկի աշխատել Ենոքավանի օդանավակայանը,  այստեղ նորամուծություն կա էքստրիմի սիրահարների համար՝  Off-road-ով՝ գունավոր կամազով  Իջևանից  հասնում ես  Ալավերդի: Հասնել 2000 մ բարձրության բլրի գագաթ, նշանակում է անցնել եղանակային տարբեր պայմաններով, հաղթահարել  բազմաթիվ խոչընդոտներ: ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման համար կազմակերպիչները նոր հնարքներ են մտածում: Ա կետից Բ կետ կարճ ուղով հասնելու համար՝ զբոսաշրջիկները կարող են ուղղակի մագլցել ժայռը: «Յելլ Էքսթրիմ Պարկ»-ի նորամուծություններից է՝ Via Ferrata-ն: Զբոսաշրջիկները, հորիզոնական ձգված, հատուկ պատրաստված մագլցվող ճանապարհով շրջայց են կատարում 250 մ երկարությամբ ճոպանի վրայով: Ինչ վերաբերում է աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանը, որը պետք է կապեր Ենոքավան գյուղն ու «Յելլ Էքսթրիմ Պարկը, Տիգրան Չիբուխչյանը նշեց, որ այն դեռ ընթացքի մեջ է, ուսումնասիրություններ են անում. «Մեր երկու կետը, որ մենք ուզում էինք կապել իրար, ավելի շատ ռելիեֆի հետ կապված, չկարողացանք իրականացնել: Եւ ՀՀ-ի, եւ Վրաստանի, եւ ԱՄՆ-ի ճարտարապետների հետ եկանք, կանգեցինք այդ խնդրի առաջ: Մի բլուր կա, որ մեզ խանգարում է» «Յելլ Էքսթրիմ պարկ»-ն  2,5 մլն դոլար արժողությամբ ներդրումային նոր ծրագիր է մեկնարկել, որը հնարավորություն կտա ընդլայնելու եւ զարգացնելու զբոսաշրջիկների համար էքսթրիմ նոր հնարավորությունները: