Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրե Աղասին այլեւս չի օգնի Նովակ Ջոկովիչին

Սպորտ
a1agasi

Ամերիկահայ նախկին թենիսիստ Անդրե Աղասին չեղարկել է Նովակ Ջոկովիչի հետ կնքած պայմանագիրն եւ դուրս է եկել սերբ թենիսիստի մարզչական շտաբից:     «Ես լավ նպատակներով ցանկանում էի օգնել Նովակին, սակայն մենք շատ հարցերում համաձայն չենք իրար հետ: Ես նրան հաջողություն եմ ցանկանում ապագայում», - ESPN հեռուստաալիքով ասել է անվանի թենիսիստը:   Անդրե Աղասին Նովակ Ջոկովիչի մարզչական շտաբում ընդգրկվել է 2017 թվականին, Ֆրանսիայի բաց առաջնությունից առաջ: Նրանց համագործակցությունը տեւել է մոտ 10 ամիս: նովակ Ջոկովիչին այժմ կհամագործակցի մեկ այլ նախկին թենիսիստի՝ Ռադեկ Շտեպանեկի հետ: