Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծառերի ծաղիկների 30-40%-ն է թափվել, որը լուրջ վնաս համարել չի կարելի»Արմավիրի մարզպետարան

Պաշտոնական
index

Արմավիրի մարզի Արգինա համայնքում այսօր կարկուտ է տեղացել: Արմավիրի մարզպետարանից «Ա1+»-ին տեղեկացրին, որ համայնքին այն լուրջ վնասներ չի հասցրել: «Ծառերի ծաղիկների 30-40%-ն է թափվել, որը լուրջ վնաս համարել չի կարելի»,-նշեց  մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: Նրան վրդովեցրեց հարցը՝ կարկուտն արդյոք սպասելի էր և ինչու գործի չեն դրվել հակակարկտային կայանները. «Որտեղի՞ց իմանայինք՝ կարկուտ լինելու էր, թե չէ, Հիդրոմետից եմ, ինչ եմ: Հետաքննությո՞ւն եք անցկացնում»:   «Ա1+»-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանից հետաքրքրվեց՝ արդյոք կանխատեսել էին հանրապետությունում կարկուտ: «Կանխատեսվել էր անձրև և ամպրոպ, իսկ կարկուտ՝ ոչ: Եթե գիտականորեն նայենք, տեղացածը, ճիշտ է, գետինը սպիտակեցրել է, սակայն կարկուտ չէ, քանի որ չի համապատասխանում կարկուտի սահմանված չափերին: Այս սեզոնին նման տեղումները բնորոշ են»,- պատասխանեց նա: Վնասաբեր է, թե ոչ, ըստ օդերևութաբանի, կախված է նրանից, թե ինչքան ժամանակ և ինչ խտության է տեղացել: