A
A
Որակազրկված Սամվել Բաբայանը կմարզի Լատվիայի չեմպիոնին
Ֆուտբոլի հայազգի մասնագետ Սամվել Բաբայանը նշանակվել է լատվիական «Սպարտակի» գլխավոր մարզիչ: Այդ մասին հայտնում է championat.asia կայքը: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը, որը մինչ այդ մարզում էր Ուզբեկստանի հավաքականը, անցած տարվա նոյեմբերին ոչ միայն պաշտոնանկ էր արվել, այլեւ անժամկետ որակազրկվել էր Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից՝ պաշտոնական դիրքը չարաշահելու համար: Սակայն, ինչպես տեղեկացնում է Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիան, այս տարվա փետրվարի 1-ին հայ մասնագետի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները եւ նա կրկին կարող է շարունակել մարզչական գործունեությունը: Հավելենք, որ Յուրմալայի «Սպարտակը» Լատվիայի գործող չեմպիոնն է: Այդ երկրի առաջնությունը մեկնարկելու է ապրիլի 1-ին: Սամվել Բաբայանը նորամուտը կնշի «Ելգավայի» հետ խաղում: