Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելքը» մշակել է դիմադրության ծրագիր՝ Սերժ Սարգսյանի դեմ (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

Վաղը «Ելք» դաշինքը կհրապարակի իր ճանապարհային քարտեզը՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ դիմադրության ծրագիրը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։  «Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Սերժ Սրգսյանից բացի այլ թեկնածու չունեն։ Եթե մեզ հաջողվում է այնպես անել, որ Սերժի Սարգսյանին թույլ չտալ լինել վարչապետ, դա նշանակում է ՀՀ 10-յակ  հազարավոր քաղաքացիներ ասել են իրենց կամքը և վերցրել են իշխանությունն իրենց ձեռքը։ Եթե ՀՀ քաղաքացիները այնպես են արել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, ապա կարող են այնպես անել որ Հանրապետական կուսակցությունը ընդհանրապես չունենա վարչապետի թեկնածու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ միավորվելը Նիկոլ Փաշինյանը այս պահին անհնար է համարում։ «Մեզ համար կարմիր գիծ է ոչ բռնի պայքարի սկզբունքը։ Մենք մերժում ենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլ նաև հակագործողություն։ Մենք կհամագործակցենք այն ուժերի հետ, ովքեր այս սկոզբունքը մեզ հետ կկիսեն։ «Հանուն Հայաստան պետության ճակատից» հնչում են տարբեր տեսակետներ և իրարամերժ գնահատականներ. կան գործիչներ, ովքեր ընդունում են ոչ բռնի, համապարպակ պայքարի սկզբունքը, կան գործիչներ, ովքեր մերժում են ոչ բռնի պայքարի ռեժիմը։ Քանի դեռ ճակատից միասնական, հստակ տեսակետ չի հնչել՝ չենք կարող համագործակցել»,- ավելացրեց նա։ Ըստ Փաշինյանի՝ բռնությաբ իշխանությունը վերցնելը հակաիրավական է և ոչ ճիշտ սկզբունք և երբ բռնությամբ իշխանություն ես վերցնում ապա հենց բռնությամբ էլ իշխանություն կպահես։  Նա ավելացրեց, որ պետք է տալ ազատություն, որ քաղաքացին ազատվի ընտրակաշառքի գերությունից և արտահայտելու իր կամքը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով ամենահարմար ժամանակը ապրիլի 9-ից 17-ը ընկած ժամանակահատվածն է, երբ Սերժ Սարգսյանը չի ստանձնի և չի ունենա պետական որևէ պաշտոն։ «Այդ  ժամանակ մենք ՀՀ քաղաքացուն կկանչենք հրապարակ Սերժ Սարգսյանի վերադարձը կանխելու համար։ Այդ շրջանում Կառավարություն ևս չի լինելու իշխանության, լինելու են պաշտոնակատարներ։  Այդ ժամանակ ամենագործող ուժը լինելու է ՀՀ քաղաքացին։ Կարող է լինել մեկնաբանություն,որ իմաստ չունի որևէ բան անել։ Բայց  մենք ձեռք ենք բերել համոզմունք, որ մենք պարտավոր ենք քաղաքացուն ընձեռել այդ հնարավորությունը։ Ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները կօգտվեն այդ հնարավորությունից։ Ես անում եմ իմ քայլը, մենք անում ենք մեր քայլը, բոլորը պետք է անեն իրենց քայլը»,- վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը։