A
A
ՀՖՖ-ն 50 հազար դրամով տուգանել է Գեղաշենի միջնակարգ դպրոցին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Կոմիտեի անդամների կայացրած որոշումներից պարզվում է, որ Հայաստանի ֆուտզալի առաջնության «Շիրակ» - «Կապան» խաղը չի կայացել, որի համար կապանյան թիմը տուգանվել է 10 հազար դրամով: Նույն չափով տուգանվել է նաեւ «Չարբախ» թիմը` նախախաղային խորհրդակցությանը ոստիկանի չմասնակցության համար: Ֆուտզալի «ՇՊՀ» թիմն «Ալավերդու» հետ հանդիպմանը որակազրկված երկու ֆուտբոլիստ է խաղացրել, ինչի համար Շիրակի պետական համալսարանը տուգանվել է 80 հազար դրամով, իսկ թիմի գլխավոր մարզիչ Գեւորգ Աղանյանը որակազրկվել է երկու խաղով: ՀՖՖ-ն 50 հազար դրամով տուգանել է նաեւ Գեղաշենի միջնակարգ դպրոցին՝ «Գեղաշեն-04» թիմին Հայաստանի առաջնությունից հանելու համար: