Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շենգենյան վիզա տվող ընկերությունը անհանգստացրել է Աշոտյանին (տեսանյութ)

Հասարակություն
nkar-ashotyan

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մի շարք երկրների շենգեն վիզա ստանալու գործընթացը ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությանը վերապահելու որոշման վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմել է կառավարությանը: Այս մասին հանձանաժողովի նախագահը գրել է ֆեյսբուքյան իր էջում. Արձագանքելով մեր բազմաթիվ քաղաքացիների անհանգստությանը կապված ԵՄ մի շարք երկրների կողմից մուտքի արտոնագրման համար թուրքական կազմակերպությանը վերապահելու որոշման հետ՝ տեղեկացնում եմ, որ այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունից գրավոր հարցադրումներով դիմել եմ ՀՀ Կառավարությանը։ Ընթացքի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ։ Ավելի վաղ,ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը հայտնել էր, որ 2018 թվականի ապրիլի 3-ից Հայաստանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ «ՎիզաՄետրիկը», որը ռուս-թուրքական կոնսորցիում է: Դեսպանը նշել էր, որ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում: Նա վստահեցրել էր, որ այն երկարամյա փորձ ունի, այդ պատճառով էլ շահել է վիզայի ծառայություն մատուցելու մրցույթը: