Հենրիխ Մխիթարյանը իր «Գիշատիչով» պատրաստվում է նոր խաղերին (տեսանյութ)
«Լիգան վերադառնում է, իսկ սա «Գիշատիչ» է», - Հենրիխ Մխիթարյանն քիչ առաջ այսպիսի երկտող է գրել իր ֆեյսբուքյան էջում: Հայաստանի հավաքականի ավագը նկատի ունի այն, որ Անգլիայում վերսկսում է Պրեմիեր լիգայի առաջությունը, իսկ Եվրոպայի Լիգայում սպասվում են քառորդ եզրափակիչ խաղերը: Ինչ վերաբերում է «Գիշատիչ»-ին,ապա ֆուտբոլիստը ի նկատի ունի Predator ոճի խաղակոշիկները: Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանին բավականին հագեցած ամիս է սպասվում, քանի որ նրա թիմը՝ Լոնդոնի «Արսենալը», ապրիլին անցկացնելու է 7 հանդիպում: Ահա խաղացանկը. 01.04. «Արսենալ» - «Սթոք Սիթի» 05.04. «Արսենալ» - ԲԿՄԱ 08.04. «Արսենալ» - «Սաութհեմփթոն» 12.04. ԲԿՄԱ - «Արսենալ» 15.04. «Նյուքասլ» - «Արսենալ» 22.04. «Արսենալ» - «Վեսթ Հեմ» 29.04. «Մանչեսթեր Յունայփեդ» - «Արսենալ»