Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա իմ աշխատասենյակն է, ես եմ որոշում, ով այստեղ պետք է ներկա գտնվի, ով՝ ոչ». լրագրողների մուտքը արգելվեց (տեսանյութ)

Հասարակություն
5-5

Քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց մեկնարկեց տաքսու վարորդների ցույցը: Ակցիայի մասնակիցները բողոքում են վերջերս Տրանսպորտի և կապի նախարարության սահմանած հայեցակարգի դեմ, որը նախատեսվում է տաքսիների և վարորդների պարտադիր լիցենզավորում և տաքսի ավտոմեքենաների՝ 6 տարուց ավելի չգործածում: Կառավարության քաղաքացիների նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանն ընդունեց  վարորդներին: Սակայն արգելեց լրագրողներին մասնակցել բողոքողների հետ խնդրի քննարկմանը, պատճառաբանելով, թե վերջիններս խանգարելու են բանակցությունների ընթացքին: Լրագրողների դիտարկմանը, թե այդ քայլով նա խոչնդոտում է իրենց մասնագիտական գործունեությունը, պաշտոնյան պատասխանեց. «Սա իմ աշխատասենյակն է ես եմ որոշում, ով այստեղ պետք է ներկա գտնվի, ով՝ ոչ»: Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք համաձայն է մյուս կողմը, որպեսզի իրենք հեռանան, տաքսու վարորդներն սկսեցին գոռալ. «Թող մնան, իրանք մեր հետ են»: Սակայն Ալեքսանդր Ղազարյանը անդրդվելի մնաց և արգելեց լրագրողներին մտնել շենք: Այս պահին քննարկումը ընթանում է դռնփակ: