Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում շենգենի դիմումներն ապրիլից կընդունի ռուս-թուրքական ընկերությունը

Քաղաքականություն
վիզա

2018 թվականի ապրիլի 3-ից  շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» կոնսորցիումը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Դեսպանը նշել է, որ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում: Նա վստահեցրել է, որ այն երկարամյա փորձ ունի, այդ պատճառով էլ շահել է վիզայի ծառայություն մատուցելու մրցույթը: Այսինքն,  Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար շենգեն վիզա ստանալու համար  պետք է դիմել այդ ընկերությանը: Գրասենյակը սակայն ղեկավարելու է հայ ներկայացուցիչ, և այնտեղ աշխատողները բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու», - ասել է Մաթիաս Քիսլերը: Դեսպանի խոսքով, Գերմանիային վերաբերող վիզաների դիմումների ընթացակարգը մնալու է բացառապես Գերմանիայի դեսպանության գործունեության շրջանակում: