Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամություն ունեցող անձանց համար ԱԺ-ում պայմաններ չկան (տեսանյութ)

Հասարակություն
hashmandam

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծի շուրջ ԱԺ լսումներն Ազգային ժողովում չէին։ Հարակից զեկուցող, ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն նշեց՝ ամբողջը արվել է հաշմանդամություն ունեցողների  հարմարավետությունն ապահովելու համար, իսկ ԱԺ-ի դահլիճում  ավելի բարդ էր պայմաններ ապահովվել։ Նախագծի հեղինակները շեշտում են՝ առաջարկվող նախագիծը՝ ի տարբերություն գործող օրենքի, հավասար հնարավորություններ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ հասարակական կյանքին նրանց լիարժեք մասնակցությունն ապահովվելու համար։ Հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ները ունեին առաջարկություններ և առարկություններ։ Հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում հաշմանդամների համար ստեղծել բավարար պայմաններ հասարակական տրասպորտից օգտվելու համար, Հակոբ Հակոբյանը բերում է ԱՄՆ օրինակը։ «Ընդամենը 20 տարում են կարողացել լուծել տրանսպորտի հարցը։ Այստեղ ժամկետներ ասելը շատ բարդ է»։ Օրինագծի հեղինակները ավելացնում են՝ կլինեն թեքահարթակներ, ավտոբուսներում հատուկ էկրաններ և հարմարանքներ՝ տեսողական ու լսողական խնդիրներով անձանց համար, իսկ նոր կառուցվող սպորտային համալիրները ևս կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց պահանջներին։