ՀՀ-ում գործող փոքր եւ միջին դեղատները բաց նամակով դիմել են վարչապետին
ՀՀ Կառավարությունը ներկայացնում է աջակցություն փոքր և միջին բիզնեսին, բայց իրականում կատարում է լրիվ հակառակը, մասնավորապես Ձեզ եմ դիմում ՀՀ-ում դեղագործական գործունեությամբ զբաղվող փոքր և միջին ընկերությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների անունից: Հիշեցնեմ, որ ՀՀ-ում գործում է շուրջ 1600 դեղատներ, որոնցից շուրջ 400-ը պատկանում են խոշոր մեծածախ ընկերություններին, իսկ մնացածը պատկանում են մանրածախ ոլորտում գործող փոքր և միջին ընկերություններին և/կամ անհատ ձեռներեցներին: Շատ ողջունելի էր ՀՀ Վարչապետի փետրվարի 8-ին կայացած հանդիպումը դեղագործական գործունեության ոլորտի ներկայացուցիչների հետ, քանի որ առկա են ոլորտի հետ կապված շատ բազմակի խնդիրներ: Ցավոք տվյալ հանդիպման բոլոր հրավիրվածները հանդիսանում էին ՀՀ-ում գործող խոշոր դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում արտադրողներ, իսկ փոքր և միջին դեղատների ոչ մի ներկայացուցիչ կամ անհատ հրավիրված չէր, մինչդեռ ՀՀ-ում լիցենզավորված դեղատներից շուրջ 1200-ը հանդիսանում են փոքր և միջին դեղատնային գործունեություն իրականացնողները: Սույն դիմումի հիմք հանդիսացավ այն հանգամանքը, որ արդեն իսկ շրջանառվում է «Դեղերի մասին» նոր օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/projects/8): Տվյալ նախագծի բոլոր հոդվածները ընդունելի են, բացառությամբ հոդված 8-ից. Մասնավորապես, ըստ նախագծի առաջարկվում է «Դեղեր մասին» ՀՀ օրենքի երկու դրույթների ուժի մեջ մտնելը տեղափոխել 2025թ.-ի հունվարի մեկը, որը անընդունելի է մի շարք հիմնավորումներով: Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով. «4) 21-րդ հոդվածի 16-րդ մասի և 25-րդ հոդվածի 12-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի մեկից:»: Այսինքն. Հոդված 21. Դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի եւ դեղաբուսական հումքի ներմուծումը եւ արտահանումը ….
- Դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) չի կարող իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն:
- Դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող անձը չի կարող իրականացնել դեղերի մեծածախ իրացում` դեղատնային գործունեության լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում՝ լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում):
- Մեծածախ խոշոր ընկերությունների գնային քաղաքականությունը
- Մի շարք խոշոր դեղագործական ընկերություններ, որոնք դեղորայքի շուկայում իրականացնում են թե մեծածախ, թե մանրածախ առևտուր, իրենց իսկ դեղատներում սահմանում են դեղորայքի և պարագաների համար այնպիսի գներ, որոնք աննշան են տարբերվում մեծածախ գներից՝ մեծածախից մանրածախի հավելագինը կազմում է մոտ 5 տոկոս։ Այսինքն, եթե որևէ անհատ ձեռներեց՝ դեղատունը աշխատում է շրջանառության հարկով, որը ՀՀ-ում կազմում է մինչև 5 տոկոս, ապա իր դեղատանը նա պետք է սահմանի ավելի բարձր հավելագին, որպեսզի կարողանա շահույթ ստանա։ Գաղտնիք չէ, որ մանրածախ առևտրի բնագավառում, մասնավորապես դեղատներում որպեսզի շահույթ ապահովես, պետք է առնվազն 15-20 տոկոս վրադիր նախատեսվի մեծածախ գներից ելնելով, բայց փաստացի այն կիրառելի չէ, ելնելով մեծածախով զբաղվող ընկերությունների քաղաքականությունից: Այսինքն, մեծածախ ընկերությունները իրենց գերշահույթները ապահովում են մեծածախ վաճառքից, իսկ իրենց իսկ մանրածախով իրացումը ապահովում է մեծածախի անուղակի զուտ շրջանառություն: Չդիմանալով ցանցային դեղատների հետ անարդար մրցակցությանը՝ նման դեղատները ֆինանսական խնդիրներից ելնելով փակվում են։ Այդ քաղաքականությունը շուկա գրավելու համար իրականացվում է միտումնավոր, որպեսզի փոքր և միջին դեղատները փակվեն, որը տեղի է ունենում տվյալ պահին:
- Մեծածախ խոշոր ընկերությունների փոքր և միջին դեղատներին շուկայից դուրս մղելու քաղաքականությունը
- ԵԱՏՄ անդամ երկրներում դեղերի մեծածախ և մանրածախ առևտուր առանձնացված է:
- Ձեր հանձնարարականը համապատասխան ստորաբաժանմանը, ներկայացված խնդիրները ուսումնասիրելու համար:
- Վերանայել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը, հանել նախագծում ներառված այն հոդվածը, որը վերաբերվում է այդ օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մասին և 25-րդ հոդվածի 12-րդ մասին:
- Դեղագործական ոլորտին վերաբերվող հարցերի քննարկման ժամանակ կողմ դարձնել փոքր և միջին դեղատների՝ սուբյեկտների ներկայացուցիչներին ներգրավել քննարկումներին, որը հնարավորություն կստեղծի ներկայանալ խոշոր ընկերությունների հետ մի հարթության վրա:
- «Ֆարմալայք» ՍՊԸ
- «Ֆարմինես» ՍՊԸ
- «Ֆարմաքս» ՍՊԸ
- «Ակրաս» ՍՊԸ
- «Ֆարմաշ» ՍՊԸ
- «Բոլյուս» ՍՊԸ
- «Լիվա Ֆարմ» ՍՊԸ
- «Ռոյալ ֆարմ» ՍՊԸ
- «Խաչունց Գրուպ» ՍՊԸ
- «Լեվոն եվ Լամարա» ՍՊԸ
- «Կարեն Խաչիկյան» ՍՊԸ
- «Իռեն-Էմմա» ՍՊԸ
- «Խաչվար» ՍՊԸ
- «Լիտիան» ՍՊԸ
- «Մեդ տուր սերվիս» ՍՊԸ
- «Ստանդարտ Մեդիքլ» ՍՊԸ
- «Անի եւ Գառնի» ՍՊԸ
- «Ջուլի Ֆարմ» ՍՊԸ
- «Մեժ Ֆարմ» ՍՊԸ
- «ԵԼ ՎԻ» ՍՊԸ
- «Նաս Գրուպ» ՍՊԸ
- «Հայկ-95» ՍՊԸ
- «Ասպուրակ» ՍՊԸ
- Ա/Ձ Նելլի Գալոյան
- Ա/Ձ Վարդանուշ Միքայելյան
- Ա/Ձ Աննա Բաբաջանյան
- Ա/Ձ Զվարթ Մկրտչյան