«Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ներկայության կարիք չկա» (տեսանյութ)
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի համար ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հայտարարությունները բավարար չեն: Ըստ նրա՝ նման հայտարարություններ պետք է արվեն ՌԴ Պետդումայի կամ նախագահի մակարդակով, որոնք կվավերացվեն միջպետական պայմանագրերով: «Մենք Ռուսաստանի հետ ունենք 1 պաշտոնական փաստաթուղթ՝ 1920 թ. համաձայնագիրը, որով Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ»,- ասում է քաղաքագետը՝ կասկած հայտնելով, որ ՀՀ ԱԳՆ-ում տեղյակ են այդ մասին: Հայաստանում ՌԴ ռազմական ոստիկանություն հիմնելու վերաբերյալ խոսակցությունների մասին «Ա1+»-ի հարցին պարոն Շիրինյանը պատասխանեց վրդովմունքով. «Ռազմաբազան արդեն կա: Մեր երկրում այնքան ոստիկանություն կա, որ դրանց կեսը կարող ենք արտահանել»: Ըստ քաղաքագետի՝ տվյալ պարագայում Ռուսաստանը կարող է նույն ռազմամթերքը տրամադրել մեր երկրի ռազմական ոստիկանությանը՝ զինելով նրան ժամանակակից տեխնիկայով, որը կիրականացնի նույն գործառույթները: Մանրամասները՝ տեսանյութում: