Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՄԸՄ-ի բասկետբոլի կանանց թիմը՝ Լիբանանի չեմպիոն

Սպորտ
sport-libanan-1

Անթիլիայի ՀՄԸՄ բասկետբոլի թիմը հերթական անգամ հաղթող է ճանաչվել Լիբանանի կանանց բասկետբոլի առաջնությունում: Փլեյ-օֆֆի եզրափակիչ երրորդ խաղում հայկական ակումբը 83:46 հաշվով առավելության հասնել «Ռիաթիի» նկատմամբ եւ տարել է երրորդ վճռական հաղթանակը: ՀՄԸՄ-ը արդեն երրորդ տարին անընդմեջ նվաճում է Լիբանանի չեմպիոնի կոչումը: ՀՄԸՄ-ի տղամարդկանց թիմը նույնպես հաջող է հանդես գալիս Լիբանանի Ա լիգայի առաջնությունում: Հայ բասկետբոլիստները հերթական խաղում 98:69 հաշվով հաղթել են «Ռիաթիի» տղամարդկանց թիմին եւ ամրապնդվել Բ խմբի առաջին հորիզոնականում: