Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆաբիանո Կարուանան հաղթեց Լեւոն Արոնյանին 

Կարևոր լուրեր Սպորտ
a1aronyan-2603

Գերմանիայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի նախավերջին՝ 13-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով պարտվեց Ֆաբիանո Կարուանային: Մեր շախմատիստը վեցերորդ անգամ տանուլ տվեց իր պարտիան: Այդպիսով, Լեւոն Արոնյանը 4 միավորով վերջնականապես մնաց 8-րդ հորիզոնականում, քանի որ նրանից առաջ գտնվող Ուեսլի Սոն ունի 5,5 միավոր: Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան տարավ 4-րդ հաղթանակը Բեռլինում եւ վաստակելով 8 միավոր, կրկին միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում են Սերգեյ Կարյակինն ու Շաքրիյար Մամեդյարովը, որոնք առաջատարից հետ են մնում կես միավորով: Վաղը կկայանա վերջին 14-րդ տուրը: Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի Ուեսլի Սոյի հետ: