Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Լիտվա հանդիպումը կրկին կսպասարկեն վրացի մրցավարները

Սպորտ
sport-hajastan-litva

Մարտի 27-ին կայանալիք Հայաստան - Լիտվա ընկերական հանդիպումը կսպասարկեն վրացի մրցավարները: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Գլխավոր մրցավարն է Իրակլի Կվիրիկաշվիլին: Նրա օգնականներն են Լեւան Վարամիշվիլին եւ Լեւան Տոդրիան: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Արման Ալաբերքյանը՝ Հայաստանից: Հիշեցնենք, որ մարտի 24-ին կայացած Հայաստան – Էստոնիա հանդիպումը նույնպես սպասարկել էին վրացի մրցավարները: