Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Վենգերը հոգնել է քննադատություններից

Սպորտ
sport-venger

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը համաձայն չէ այն քննադատություններին, որոնք կապված են իր տարիքի հետ: «Ընդհանուր առմամբ, որքան մարդ դառնում է տարեց, այնքն շատ է ենթարկվում տարիքային խտրականություն: Ես ընդունում եմ այն աստը, որ հասարակական աշխատանքով եմ զբաղված եւ պետք է արդյունք ապահովեմ ու պատասխանատվություն կրեմ դրա համար: Բայց դժվար է հասկանալ այն քննադատներին, որոնք առաջնորդվում են նրանով, թե քանի տարեկան եմ ես կամ քանի տարի եմ աշխատում ակումբում: Ամեն ինչ ավելի բարդ է, քան կարծում են շատերը», - ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է ESPN-ը: Նշենք, որ Արսեն Վենգերը «Արսենալը» գլխավորում է 1996 թվականից: Անցած մրցաշրջանից հետո նա մշտապես սուր քննադատության է ենթարկվում, քանի որ թիմը չի կարողացել մտնել չեմպիոնների լիգա, իսկ ընթացիկ խաղաշրջանում բավական անհաջող է հանդես գալիս Անգլիայի առաջնությունում եւ գավաթի խաղարկություններում: