Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե Ադրբեջանն էլ համաձայնի Ղարաբաղը տալ, Թուրքիան չի համաձայնվի. Սլո Դռբոյան (տեսանյութ)

Մշակույթ Քաղաքականություն
Afrin

Աֆրինի պայքարը համամարդկային պայքար է, և դրանից միայն քրդերը չէ, որ տուժում են։ Այսօր լրագրողների հետ նման հայտարարություն արեցին Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Կնյազ Հասանովը, «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Ժենյա Ամիրյանը և Շանգալի եզդիների մեջլիսի անդամ Սլո Դռբոյանը։ «Էրդողանը սկսեց հոխորտալ, թե կմտնի Աֆրին քրդաբնակ քաղաք, որպեսզի իր երկրի սահմանները ահաբեկիչներից հեռու լինեն։ Նա հայտարարել էր, որ դա կտևի 5 օր, բայց արդեն 62 օր է,  ինչ քրդերը պայքարում են Աֆրինում և հայտարարել են, որ դուրս չեն գա իրենց տներից»,- ասաց Կնյազ Հասանովը։ Նրա պնդմամբ՝ միջազգային հանրությունը լռում է դեպքերի մասին, քանի որ ունեն գերակա շահեր, մասնավորապես՝   նավթի շուկայում։ Նա կոչ արեց գերտերություններին պայքարել կոտորածի դեմ։ Ժենյա Ամիրյանն էլ նկատեց, որ պատերազմը դեռ նոր է սկսվում։ «Մենք պայքարելու ենք ոչ միայն Աֆրինի քրդերի համար, այլ ողջ Միջագետքի ժողովուրդների համար։ Մեր պարտիզաններն անելու են ամեն ինչ, որպեսզի հակահարված տան թուրք բարբարոսներին»։ Շանգալի եզդիների մեջլիսի անդամ Սլո Դռբոյանը շեշտեց, որ սա սպառնալիք է նաև հայ ժողովրդի համար։ Եթե շարունակվեն Թուրքիայի հաղթանակները, ապա կիրագործվի պանթուրքիզմի գաղափարը։ «Նրանց մտքում կա անցնել Ղարաբաղը։ Աֆրինն ու Ղարաբաղը այսօր իրար հետ կապված են։ Մենք ինֆորմացիա ունենք, որ հատուկ ջոկատներ են պատրաստվում Թուրքիայում ազերիներից։ Մինչև անգամ  Թուրքիայի վարչապետն Ադրբեջանում ասաց, որ եթե Ադրբեջանն էլ համաձայնի Ղարաբաղը տալ, Թուրքիան չի համաձայնի, որովհետև Ղարաբաղն այսօր Աֆրինի հետ կապված է»։