Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմանը (տեսանյութ)

Պաշտոնական
mogerini

Հայաստանի կառավարությունն ընդունեց ԵՄ համաձայնագրի վավերացման որոշումը։ ԱԳՆ–ի որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ «Այս շրջանակային համաձայնագիրը կարևորվում է նրանով, որ նոր մակարդակի է բարձրացնում ՀՀ և ԵՄ հարաբերությունները և կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում»,– ասաց փոխնախարարը։ Քոչարյանը նաև հիշեցրեց, որ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը ստորագրվել էր 2017թ. նոյեմբերի 24-ին։ Համաձայնագիրը, ինչպես նշեց Շավարշ Քոչարյանը, ուժի մեջ կմտնի միայն այն բանից հետո, երբ ԵՄ անդամ վերջին պետությունը կհայտարարի, որ ավարտել է ներպետական գործընթացները։ Այս պահին նման հայտարարությամբ հանդես է եկել միայն Էստոնիան։