Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը Նովրուզի առիթով շնորհավորել է Իրանի նախագահին

Պաշտոնական
11111

Սերժ Սարգսյանը Նովրուզի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, մաղթել նրան քաջառողջություն եւ արգասաբեր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ իրանական օրացույցով 1397 թվականն Իրանի համար լինելու է առաջընթացի ու հաջողությունների տարի, իսկ հայ-իրանական հարաբերությունների համար՝ հեռանկարային ու գործնական ծրագրերով հագեցած ժամանակաշրջան: Նախագահը նշել է, որ դարերի խորքում ձեւավորված հայ-իրանական բարեկամությունը պարտավորեցնում է ըստ արժանվույն գնահատել անցյալի ձեռքբերումներն ու հավատարիմ մնալ քաղաքակրթությունների օրրան հանդիսացող Հայաստանի եւ Իրանի միջեւ գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունների ոգուն: