Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը վախեցած է. Պետրոս Մակեյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
p-makeyan

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համոզված է՝ Սերժ Սարգսյանի անունը պետք է դրվի  Ալիեւների  երկրի պես երկրների նախագահների կողքին.  «Բացահայտ ամբողջ ժողովրդի աչքի առաջ կեղծ ապօրինի դատավճիռ կայացնելու, անմեղ մարդկանց բանտերում փակելու համար: Սա արտառոց իրավիճակ է Հայաստանի համար»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը:     Նրա խոսքերով՝ եթե  2008  թ մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը  զանգվածային ձերբակալություներով է հայտնի, ապա հիմա կալանավայրերը լցվել են անմեղ մարդկանցով, «Երեկ նա ասել էր, որ սերունդներ է դաստիարակելու, մեծ կարծիք ունի իր մասին: Սերունդներին նրա նախագահության օրոք  բացի կեղծիքից, երկրի վարկանիշը զրոյի հավասարեցնելուց այլ բան ասել հնարավոր չէ»:   Դատավարության ողջ ընթացքին հետեւող  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը համարում է անձնական վրեժխնդրություն. «Սերժ Սարգսյանի վրեժխնդրությունն է բոլոր այն քննադատություններին, հրապարակումներին, բացահայտումներին, բնութագրերը, որ տալիս էր ռեժիմին: Սերժ Սարգսյանը չի  հանգստանա, նա վախեցած է»:    Գործով անցնող 7 ամբաստայալներից ամենամեղմ պատիժը ստացավ Հովհաննես Պետրոսյանը՝  դատապարտվելով 2 տարվա ազատազրկման: «Միայն Հովհաննեսի ցուցմունքների հիման վրա այսքան մարդ հայտնվեց անազատության մեջ եւ այսքան մարդու պատիժ նշանակվեց:  Հովհաննեսը շատ կարճ ժամանակում կհայտնվի ազատության մեջ: Պատվերը կատարեց, շատ հանգիստ կարող է զբոսնել քաղաքում»,- ասաց պաշտպաններից Նինա Կարապետյանցը: