Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում և մարզերում շարունակվում է այրվել խոտածածկույթը

Պաշտոնական
index2

Մարտի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: 

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատան մոտակայքում այրվել է 300 քմ, Արենի-Չիվա ավտոճանապարհի մոտակայքում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Արագյուղի սկզբնամասում՝ 1.5 հա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Հովքար» կոչվող տարածքում՝ 3 հա, Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 7-րդ կմ-ի մոտակայքում` 1 հա, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ի հատվածում` 3000 քմ խոտածածկույթ:  Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: