Առավոտից Ֆիրդուսում անորոշ վիճակ է (տեսանյութ)
Այսօր վաղ առավոտից Ֆիրդուսի շուկա են ժամանել բանվորներ, որոնք իրենց հետ բերել են շինություն քանդող տեխնիկա։ Սա խիստ մտահոգել է տեղի բնակիչներին ու առևտրականներին։ Տեխնիկան բանվորներն առայժմ գործի չեն գցել, որովհետր չգիտեն, թե կոնկրետ ինչ պիտի քանդեն։ Տեղում կան նաև մեկ տասնյակի չափ ոստիկաններ, որոնք նունպես սպասողական վիճակում են։ «Անցած անգամ էլ եկան քանդեցին փողոցը, էդպես թողեցին գնացին, մենք մեր միջոցներով կարկատեցինք, կարգի բերեցինք»,- ասում են առևտրականները։ Հիշեցնենք, որ «33-րդ թաղամաս» անունը կրող նախագծի շրջանակում 5.4 հեկտար տարածքում նախատեսվում է 48 մ շառավղով հրապարակ կառուցել: Այդ նպատակով անցյալ տարի քանդվեց Ֆիրդուսի շուկան, իսկ առևտրականները ցրվեցին տարբեր առևտրի կենտրոններ։ Նրանցից ոմանք սակայն չդիմանալով տեղի սակագներին, հետ են վերադարձել Ֆիրդուսի շուկա։ Նրանք պնդում են, որ այս գործողությունների նպատակը իրենց և այստեղից հեռացած առևտրականներին վախեցնելն է, որպեսզի հույս չունենան, որ երբևէ այստեղ կաշխատեն։